ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ մարտի 31-ի ժամը 22:10-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) մեկուսացումից դուրս է եկել ևս 150 քաղաքացի։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ մարտի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 532 է։