Արցախում քվեարկության ավարտից հետո ձայների հաշվարկ է կատարվում։
«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է քվեարկության նախնական արդյունքներով։
Չորս ընտրատեղամասերի ձայների հաշվարկի նախնական տվյալներով առաջատար է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ 2734 ձայնով, այնուհետև արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 1052 ձայնով։ Իսկ երրորդ տեղում է Վիտալի Բալասանյանը՝ «Արդարություն» կուսակցությունից՝ 830 ձայնով։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ