Աշխարհում շարունակում է ավելանալ կորոնավիրուսով վարակվածների թիվը, աճում է նաև վիրուսի տարածման արագությունը: Ինչպես հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Ջոն Հոփքինսի անվան համալսարանի վիճակագրությունը` վերջին 3 օրվա ընթացքում վարակվել է 128 հազար մարդ:
Փետրվարին սկզբին օրական վարակվածների թիվը միջինը կազմում էր 2000-3000: Եթե ներկայիս դինամիկան պահպանվի, ապա աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մինչև շաբաթվա վերջ կգերազանցի մեկ միլիոնը: Մարտի 31-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 841 հազարը:
BBC-ի փոխանցմամբ` անցած օրվա ընթացքում Իսպանիայում վիրուսի հետևանքով զոհվել է 849 մարդ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է երկրում համավարակի բռնկումից ի վեր: Իշխանությունները կորոնավիրուսի թեստեր են գնում այլ երկրներից` ձգտելով օրական թեստավորել մինչև 50 հազար մարդու:
Լեհաստանում ևս կարանտինի ռեժիմ է հայտարարվել, այստեղ պաշտոնական տվյալներով կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 2130-ը, մահացել է 31 մարդ: Իսկ Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը, կյանքից հեռացել է 76-ամյա դերասան Վիկտոր Դաշկևիչը:
Կարդացեք նաև
Վարակակիրների թվով աշխարհում առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի հաստատված ավելի քան 180 հազար դեպք:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ