Արցախի նախկին վարչապետ, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը Արցախում նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից հետո իր ՖԲ էջում հետեւյալ գրառումն էր արել.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Չափազանցություն չէ, եթե վերջնականորեն արձանագրենք. ավարտված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները ամենամրցակցայինն էին Արցախում երբևէ անցկացվածներից: Անկախ արդյունքից, սա բոլորիս ձեռքբերումն է:
Որպես նախընտրական մարաթոնի մասնակից, մեծ շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ` բոլոր թեկնածուներին համբերատար լսելու, գնահատելու և ձևավորված համոզմունքով քվեարկելու համար:
Կարդացեք նաև
Ժամեր անց հայտնի կդառնա, թե ովքեր են ղեկավարելու մեր պետությունը առաջիկա տարիներին: Ինձ համար անսակարկելի է երկրի կայունությունը և ես պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք: Մինչ այդ, շատերիդ պես, երեկոն կանցկացնեմ հետևելով լուրերին:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/504184423612269/?type=3&theater