Լրահոս
Օրվա լրահոսը

«Խելագարվելու բան, գիտե՞ք ինչ են առաջարկում մեր սրամիտ քաղաքացիները՝ ավիառեժիմի վրա դրեք, չի երեւալու, ավիառեժիմի վրա դրեք, գնացեք հարսանիք». Արարատ Միրզոյան

Մարտ 31,2020 23:20

Քիչ առաջ ԱԺ-ն արտահերթ նիստով երկրորդ ընթերցմամբ քննարկեց, քվեարկեց ու ընդունեց առավոտյան տապալված աղմկահարույց օրենքի նախագիծը, որը վերաբերում է հեռախոսային տվյալների վերահսկողությանը: Նախագծին կողմ քվեարկեց «Իմ քայլի» 71 պատգամավոր, ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես եւ առաջին ընթերցման ժամանակ, չէին մասնակցում:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթում ասաց. «Կոչով ուզում եմ դիմել մեր քաղաքացիներին՝ Հայաստանը, ինչպես եւ աշխարհը, նույնը չի, ինչ ամիս ու կես առաջ, կառավարության գործելաոճն  էլ, նպատակներն էլ, մեթոդաբանությունն էլ նույնը չի, ինչ ամիս ու կես առաջ: Ակնհայտ է, որ այս օրինագիծը կառավարությունը կյանքի է կոչում իր քաղաքական հեղինակության եւ վարկանիշի հաշվին, այստեղ երկրորդ կարծիք չի լինում: Ակնհայտ է, որ այս, այլ միջոցառումները, որոնք արտակարգ են, արտառոց են ու նպատակ ունեն մարդկանց կյանքեր փրկել, լինելու են քաղաքական իշխող ուժի հեղինակության հաշվին: Մենք ամեն անգամ կորցնելու ենք մեր հեղինակությունը, բայց փրկելու ենք մարդկանց կյանքեր, սա է դրված սեղանին: Կառավարությունը, եթե նույնիսկ մանանա էլ իջեցնի երկնքից, ինչ  ջանքեր էլ գործադրի, անիմաստ են, եթե քաղաքացիներն ընդառաջ չգնան: Եթե ամեն բակում կառավարությունը ոստիկաններով ապահովի, կարողանա ապահովել, որ տարեց մարդիկ զրուցարաններում խաղեր չխաղան, մնան տանը, եթե այդ մարդիկ չենթարկվեն, կառավարությունը օգուտ չի տա»:

Արարատ Միրզոյանն ասաց, որ այս ընդմիջման ընթացքում մի քիչ հնարավորություն է ունեցել ֆեյսբուքը թերթել. «Մի բան ասեմ՝ խելագարվելու բան, գիտե՞ք ինչ են առաջարկում մեր սրամիտ եւ շատ լավ քաղաքացիներից մի քանիսը, ասում են՝ ավիառեժիմի վրա դրեք, չի երեւալու: Ավիառեժիմի վրա դրեք, գնացեք հարսանիք, ի՞նչ ասեմ: Այդպես ո՞նց կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031