Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ եմ ափսոսում․ Գյումրին ընդգրկվել էր «Ֆորբս»-ի 17 գեղատեսիլ քաղաքների ցանկում»․ քաղաքապետը՝ տուժող զբոսաշրջության մասին

Մարտ 31,2020 23:13

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ համաճարակը Գյումրիում ամենաշատը վնասեց զարգացման մեծ թափ առած ոլորտներից մեկը՝ զբոսաշրջությունը։

«Ինձ թվում է, որ ամենաշատ տուժող ոլորտը տուրիզմն է, նաև սպորտն է, գիտեք, որ հետաձգվեցին օլիմպիական խաղերը, մյուս, մյուսը․․․։ Տնտեսությունը կտուժի, գիտեք, որ սրճարանները, ռեստորանները չեն աշխատում, բոլոր ոլորտներն էլ տուժելու են։

Պետությունը փաթեթներ է պատրաստում, որ համապատասխան աջակցությամբ գոնե պահի այն հարթության վրա, որը եղել է, տեսնենք, բայց աշխարհի վիճակն է այսպիսին, մենք չենք կարող խուսափել։

Կարող են ինչ-որ նորություններ գտնել, որոնք հնարավորություն կտան, որ գոնե իրենց տնտեսությունները պահեն զրոյականի վրա, գոնե այն մակարդակի վրա, որ աշխատատեղեր չկրճատեն։ Շատ կարևոր է, որ գոնե կարողանանք աշխատատեղեր չկրճատել։

Շատ եմ ափսոսում, որ Գյումրին «Ֆորբս» ամսագրի 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկում ընդգրկվեց և այսօր․․ Տուրիստների մեծ հոսքի էինք սպասում ոչ միայն դրսից, այլ ներսից, ներքին տուրիզմը ևս պիտի զարգանար։ Հուսանք, որ լավ կլինի, կանցնի ամեն ինչ, ու մեր գեղեցիկ քաղաքը էլի տուրիստներին կգրավի։

Զբոսաշրջության հետ կապված շատ ծրագրեր ունենք, կանենք, և ինձ թվում է, որ զբոսաշրջությունը, որն ամենակարևոր ուղղություններից է ընդհանրապես պետությունների, քաղաքների համար, մեր քաղաքում ինչ-որ աստիճանի կհասնի»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Humans of Gyumri ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031