Նախագահի թեկնածու Մելսիկ Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Արցախում քվեարկությունը նորմալ է անցել։
«Ես եղել եմ բոլոր ընտրատարածքներում իմ լիազոր մարմնի հետ, շրջել եմ բոլոր ընտրատարածքներով։ Նորմալ է։ Ամեն դեպքում խոչընդոտներ եղել են, ֆիքսվել են և համացանցում տեղադրվել են։ Բայց առանձնապես լուրջ խնդիրներ չեն եղել»,- ասաց նա։
Անդրադառնալով ակնկալիքներին՝ Մելսիկ Պողոսյանն ասաց, որ ամեն դեպքում պետք է լավ լինի. «Մեզ քվեարկողները մեր ժողովուրդն են։ Մինչև վերջ չի ավարտվել, ճիշտն ասած։ 2-3 ընտրատարածքում է ավարտվել, որ ավարտվի կիմանանք՝ դրակա՞ն կլինի, թե՞ բացասական»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև