ԵԽԽՎ անդամ Ֆրանկ Շվաբեն անդրադարձել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի այն հայտարարությանը, որ կարանտինը խախտողներն արժանի են մահվան:
«Արտառոց ժամանակներ են, և արտառոց միջոցառումներ են անհրաժեշտ հիվանդության դեմ պայքարելու համար, բայց սպանությունն, իհարկե, ընդունելի միջոց չէ:
Պարոն Կադիրովին կոչ եմ անում հրապարակավ հերքել այս հայտարարությունը, որը հակասում է ՌԴ օրենսգրքին: Իսկ Ռուսաստանի իշխանություններին կոչ եմ անում ապահովել, որ պանդեմիայի պայքարի դեմ ձեռնարկվող միջոցառումները համապատասխանեն երկրի ազգային օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին: Ռուսաստանի իշխանություններին հաջողություն եմ մաղթում կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու իրենց ջանքերում»,-նշել է Շվաբեն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ