Լրահոս
Օրվա լրահոսը

Բելլա Լալայանը վստահված անձ ընդհանրապես չի ունեցել

Մարտ 31,2020 22:15

«Արցախցիները միշտ կազմակերպված ներկայանում են բոլոր ընտրություններին, և միշտ ընտրությունների մասնակցությունը բարձր տոկոս է լինում։ Միշտ 70 տոկոսից բարձր է լինում։ Այս անգամ էլ, ինչպես պարզվեց, էլի 70-ից բարձր է։ Ես սա միշտ բացատրում եմ այն հանգամանքով, որ արցախցիները պետականամետ մտածողություն ունեն։ Ընտրախախտումները աննշան են եղել։ Բացառիկ մի քանի դեպքերը բնական եմ համարում բոլոր պետությունների համար։ Ընդհանուր առմամբ հաշվի առնելով նաև կորոնավիրուս համաճարակի վտանգը, անվտանգության սանիտարական կանոնները պահպանված են եղել։ Լավ կազմակերպված է եղել»,- բացատրեց նա։

Բելլա Լալայանը հավելեց, որ քարոզարշավի առաջին երկու շաբաթների ընթացքում մտածել է, որ ընտրությունների երկրորդ փուլ կլինի, սակայն վերջին օրերին հասկացել է, որ շատ հավանական է, որ մեկ փուլով ավարտվի. «Հասկանալի է, որ ֆավորիտներից մեկը Արայիկ Հարությունյանն է, Վիտալի Բալասանյանը։ Հիմնականում, երևի պայքարը իրենց միջև ընթանա։ Բայց ըստ դիտարկումների, որ նախնական տվյալները արդեն հրապարակում են, Արայիկ Հարությունյանը կարծես, թե առաջ է»։

Բելլա Լալայանը վստահված անձ ընդհանրապես չի ունեցել. «Ես համարել եմ, որ դրա կարիքը չկա՝ համոզված լինելով, որ խախտումներ չեն լինելու։ Այսինքն՝ պարտադիր չէ, որ ես այնտեղ վստահված անձ ունենամ, որ խախտում չլինի։ Այսպես, թե այնպես այդ խախտումները չէին լինելու և չեն եղել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031