Hurriyet Daily News անգլալեզու պարբերականը հայտարարություն է տարածել, որով նշվում է, որ «Թուրքիան չի ճանաչում` մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք անօրինական ընտրությունները, որոնց անցկացումը մեկ անգամ ևս կոտնահարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»….
Հակաքարոզչամեքենան միշտ էլ աշխատում է, սակայն կարևորը դրանց արագ արձագանքման հմտությունն է և ճշմարտության բարձրաձայնումը։ Աշխարհը պետք է իմանա ողջ ճշմարտությունը, իսկ այս նպատակի համար բազմիցս միջազգային տարբեր հարթակներում իմ գործընկերների հետ միասին պայքար ենք մղել։
Քարոզչության նպատակն է աշխարհին համոզել, թե այս ընտրությունները ոտնահարում են միջազգային նորմերը, մինչդեռ իրականում սա պարզապես ևս մեկ խոսուն ապացույցն են նրա, որ Արցախի Հանրապետությունում անցկացվելիք ժողովրդավարական ընտրությունները ակնհայտ ցույց են տալիս տարբերությունը` ավտորիտար Ադրբեջանի հետ, որտեղ միջազգային նորմերի մասին խոսելն անգամ ավելորդ է։
Արցախի Հանրապետությունում մշտապես տեղի են ունեցել ժողովրդական ամենաբարձր նորմերին համապատասխան ընտրություններ։
Կարդացեք նաև
Այսօրը ևս պատմական այն վկայությունն է, որ Արցախը գնում է դեպի ժողովրդավարության, ինքնիշխանության, ազատության և անվտանգության ամրապնդման ուղիով…
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան