Այժմ հաշվարկում են նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները, դրանից հետո՝ կանցնեն խորհրդարանականին
Aravot.am-ը Արցախի պահպանողական կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանին խնդրեց գնահատել Արցախում նախագահական և խորհրդարանական քվեարկությունը։
«Ինչքան գիտեմ՝ համեմատաբար հանգիստ։ Պետք է դիտորդները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական տվյալները հրապարակեն։ Տեսել ենք որոշ տեսանյութեր, փոքր-մոքր խախտումներ։ Այս պահի դրությամբ, ես չեմ կարող ասել, թե ինչքան է, ոնց է, պետք է դիտորդները ասեն, որովհետև 200-ից ավել ընտրատեղամասեր կան, մեկում, երկուսում, երեքում ինչ-որ բան են գտել, պետք է դա ճշտվի, տեսնենք՝ ինչքանով է համապատասխանում իրականությանը, ինչքանով՝ չէ։ Այսինքն՝ այս պահի դրությամբ մարդիկ հիմնականում հաշվարկի վրա են կենտրոնացել։ Տեսնենք՝ ինչպիսի արդյունքներ են»,- ասաց նա։
Դավիթ Բաբայանը նշեց, որ սպասում են արդյունքներին։ Այժմ հաշվարկում են նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները, դրանից հետո՝ կանցնեն խորհրդարանականին։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ