Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահներն ընդունում են ապագան որոշելու հարցում ԼՂ-ի բնակչության դերը՝ մարտի 9-ին ընդունված հայտարարության սկզբունքներով

Մարտ 31,2020 20:55

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել` Արցախում ընտրությունների վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ)) հայտարարություն են տարածել` Արցախում  նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ` նշելով, որ «ի գիտություն են ընդունել այսպես կոչված «ընդհանուր ընտրությունները», որոնց առաջին փուլը տեղի ունեցավ մարտի 31-ին»:

Հայտարարության համաձայն` համանախագահներն ընդունում են ապագան որոշելու հարցում Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը  համապատասխան այն սկզբունքների և տարրերի, որոնք տեղ են գտել համանախագահների մարտի 9-ին հայտարարությունում:

Միևնույն ժամանակ համանախագահները նշում են, որ  «Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել որպես անկախ և ինքնիշխան պետություն ո՛չ համանախագահ երկրների, ո՛չ էլ որևէ այլ պետության կողմից։ Հետևաբար` համանախագահները չեն ընդունում այդ ընտրությունների արդյունքները որպես Ղարաբաղի օրինական կարգավիճակի վրա ազդող գործոն, և ընդգծում են, որ արդյունքները չեն կարող որևէ կերպ կանխորոշել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ  բանակցությունների ելքը` ուղղված ղարաբաղյան հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031