Պարետ Տիգրան Ավինյանն այսօր կառավարության մամուլի սրահում անդրադարձավ այն տեղեկություններին, որ Չարենցավանից կորոնավիրուսի վարակի կասկածով ընտանիքներով մարդկանց մեկուսացնում են՝ նշելով, որ տեխնիկական խնդիրների պատճառով է այդպիսի իրավիճակ ստեղծվել:
«Մենք ունենք գործողությունների կիրառման մի շարք փաթեթներ, որոնք այս կամ այն փուլում կարող է մտնեն ուժի մեջ: Իրապես, Չարենցավանի ծրագիրը ելք չպիտի լիներ եւ ընդամենը միակ խնդիրը, որը եղել է, տեխնիկական է եղել, այսինքն՝ դուրս է եկել որպես կատարման ծրագիր եւ շատ արագ տեղ է հասել եւ սկսել է կատարվել, բայց այդ ծրագիրն ընդամենը պլանային աշխատանքների տրամաբանությամբ ծրագիր է եղել եւ այլ ծրագրերի հետ համատեղ եղել է մեր «մալբրի» համակարգում»:
Տիգրան Ավինյանի խոսքով, իրենք ոչ չեն փնտրում միջմարզային եւ միջքաղաքային լուծումներ, քանի որ գիտականորեն ապացուցված է, որ դրանք այնքան էլ արդյունավետ չեն. «Այնուամենայնիվ, որոշակի ծրագրեր, կիրագործենք, եթե մենք տեսնենք, որ շատ կտրուկ բռնկում կա մի քաղաքում կամ մի համայնքում: Մենք կարող է շատ արագ իրականացնեք լոկալ լուծումներով ծրագրեր»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ