Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դագաղագործները փոխարինում են ընտանիքի անդամներին. Կորոնավիրուսի պատճառով մարդիկ մահանում են միայնության մեջ. Իլյա Վարլամով. (Ֆոտոշարք)

Մարտ 31,2020 19:54

Նախքան կորոնավիրուսի համավարակը մարդկանց կուռքերը ֆուտբոլիստներն էին, դերասանները, երաժիշտները: Այժմ ամեն ինչ փոխվում է, մեր ժամանակների գլխավոր հերոսներն են բժիշկները…Մահացության դեպքերի աճի հետ հերոսներ են դառնում նաև դագաղագործները, գրում է  ռուս բլոգեր Իլյա Վարլամովը:

«Սովորական դարձած հրաժեշտով հուղարկավորության արարողություն այժմ ոչ բոլորի համար են իրականացնում…հուղարկավորության կազմակերպիչները փողեր են կորցնում, իսկ մարդիկ զրկվում են իրենց հարազատներին հրաժեշտ տալու հնարավորությունից»:

Բլոգերի խոսքով` կորոնավիրուսով պայմանավորված ամենասարսափելի իրավիճակն Իտալիայում է, որտեղ վարակվածին ծանր վիճակով տեղափոխում են հիվանդանոց, և նրան այլևս ոչ մեկ չի տեսնում: Հարազատները կարանտինի մեջ են լինում, մարդիկ մահանում են միայնության մեջ, իսկ հարազատները նույնիսկ հնարավորություն չեն ունենում հրաժեշտ տալ հանգուցյալին:

«Դագաղագործները փոխարինում են ընտանիքի անդամներին: Միակ բանը, որ նրանք կարող են անել, ավտոմեքենայով դագաղը հարազատների պատուհանների մոտով անցկացնելն է, որպեսզի նրանք հասցնեն աղոթել… Բերգամոյում շատ եկեղեցիներ բառի բուն իմաստով լցված են դագաղներով, քահանան ծիսակարգ է անցկացնում բոլորի համար, որից հետո զինծառայողները դագաղները տեղափոխում են ավելի քիչ ծանրաբեռնված շրջաններ»,-գրում է Վարլամովը` նշելով, որ համանման իրավիճակ է նաև Իսպանիայում:

Միացյալ Նահանգներում հուղարկավորություն կազմակերպող ընկերությունների բաժնետոմսերի գինն ընկել է 30%, իսկ մի շարք նահանգներում էլ արգելել են հուղարկավորության սովորական կարգ անցկացնել, կազմակերպվում է առցանց տեսահեռարձակում հարազատների համար: Իռլանդիայում մինչև հիմա թույլ են տալիս հուղարկավորություն կազմակերպել` 70-100 մարդկանց ներկայությամբ, բայց խորհուրդ են տալիս հեռավորություն պահպանել, իսկ օրինակ` Մեծ Բրիտանիայում հուղարկավորությանը կարող է ներկա գտնվել մինչև 10 մարդ:

Բլոգերի խոսքով` Իրանում կորոնավիրուսի բռնկումից հետո բազում նոր գերեզմանոցներ են հայտնվել, այստեղ ևս հուղարկավորությունն իրականացնում են առանց մուսուլմանական ծիսակարգերի: Չինաստանում արգելել են սգո միջոցառումները, կորոնավիրուսի հետևանքով մահացածներին միանգամից դիակիզել են:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031