Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԻՆ-ի աշխատակիցը հերթականությամբ զանգելու է եւ հարցնելու է՝ արդյոք դուք Տիգրան Ավինյանի հետ շփում ունեցե՞լ եք. Պարետը տապալված նախագծի մասին

Մարտ 31,2020 19:45

ԱԺ-ում այսօր ժամանակավորապես տապալվեց հեռախոսազանգերը եւ հաղորդագրությունները ֆիքսելու վերաբերյալ կառավարության նախագիծը:

Այս առնչությամբ այսօր պարետ Տիգրան Ավինյանից լրագրողները հետաքրքրեցին՝ արդյոք նա, որպես պարետ, երաշխավորում է, որ այդ նախագիծն ընդունվելու դեպքում վարակակիրների թիվը էականորեն նվազելու էր եւ եթե հիմա այն չընդունվեց՝ ի՞նչ վիճակ ենք ունենալու:

«Իրականում տեղաշարժի հետ կապված սահմանափակումները, որոնք կապված են գործունեության տեսակների եւ անձնային շփումների հետ, անսահման եւ անժամկետ չեն կարող իրականացվել, բոլորս դա հասկանում ենք, եւ, մեր նպատակը միայն այն է, որ կարողանանք օպերատիվ եւ արագորեն կանխորոշել եւ կանխարգելել հիվանդության տարածումը, հայտնաբերել այն անձանց, որոնք որ ունեցել են վարակակրի հետ շփում»,-ասաց պարոն Ավինյանը, ապա, իր օրինակով բացատրեց՝ «Ենթադրենք, ես վարակակիր եմ,  արդեն իսկ ավտոմատացված համակարգը, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցին, որը նստում է կառավարության շենքի հինգերորդ հարկում, ավտոմատացված ձեւով, այս ինֆորմացիան ֆիլտրելով, մարդու եղած վայրերի եւ ունեցած հեռախոսազանգերի համադրությամբ տալու է ամենահավանական անձանց շրջանակը, որոնք որ ունեցել են ինձ հետ շփում: ԱԻՆ-ի աշխատակիցը, ըստ հերթականության զանգելու է այդ անձանց եւ հարցնելու է՝ արդյոք դուք Տիգրան Ավինյանի հետ շփում ունեցե՞լ եք: Առաջին հերթին արված է մարդու առողջության ապահովման համար եւ տեղեկացնելու համար է արված»:

Պարետի խոսքով, մենք հիմա արտառոց իրավիճակում ենք գտնվում. «Սա ստանդարտ իրավիճակ չի եւ միակ նպատակն այն է, որ արագորեն, արդյունավետորեն կարողանանք այդ անձանց տեղեկացնել, տեղորոշել եւ խնդրել, որ ինքնամեկուսանան: Որովհետեւ իրանց չտեղեկացված լինելը, ինչպես նաև Համաճարակների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնում գրանցված չլինելը, վարակի տարածման պոտենցիալ աղբյուր է: Մեզ չի հետաքրքրում խոսակցությունների բովանդակությունը, չի հետաքրքրում թե դրանք ինչ ժամանակ է տեւել, մեզ հետաքրքրում են այս երկու տվյալների՝ մարդու տեղաշարժման եւ հեռախոսազանգի տվյալների համադրումից, ստանալ ամենահավանական անձանց շրջանակը, որոնք որ շփում են ունեցել վարակակրի հետ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031