Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններ Արցախում. «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքի հայտարարությունը (տեսանյութեր)

Մարտ 31,2020 18:57

Հարգելի գործընկերներ

Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում ուղղորդված կերպով թիրախավորվում են «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքն ու Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

Ըստ հրապարակումների, ակնհայտորեն խախտվել են որոշ ընտրողների իրավունքներ: Հիշեցնենք, որ քվեարկության գաղտնիությունը խախտելը սահմանում է պատասխանատվություն` Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, մեջբերում.

📍 «Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:📍

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում, մասնավորապես, Շուշիի և Ստեփանակերտի ընրատեղամասերում ընտրական իրավունքի խախտման տեսագրված փաստերին, և պահանջում ենք մինչև քվեարկություն ավարտը կանխել նմանատիպ միջադեպերի կրկնությունը:

Հարգանքով` «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինք

Լուսանկարը՝ ՖԲ օգտատեր Արթուր Օսիպյանի էջից

https://www.facebook.com/luyspress.am/videos/150566179616010/

 

https://www.facebook.com/grisha.danielyan.501/videos/650524875736588/

https://www.facebook.com/102438028029373/videos/236777314133927/

 

https://www.facebook.com/roman.babayan.7902/videos/221901642493332/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031