Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ընտրատեղամասերում պահպանվել են սանիտարահիգիենիկ կանոնները

Մարտ 31,2020 18:45

Այսօր ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները մի շարք ընտրատեղամասերում իրականացրել են ստուգայցեր:

Ստուգայցի ընթացքում՝

մասնագետները ընտրական տեղամասերում ծանոթացել են սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ընթացքին,

ստուգվել են հանձնաժողովների անդամների անհատական անհրաժեշտ պարագաներով ապահովվածությունը,

ընտրողների համապատասխան թվաքանակի ձեռնոցների, դիմակների, գրիչների և ալկոգելի առկայությունը,

հանձնաժողովի անդամների կողմից սոցիալական հեռավորության ապահովումը:

«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կարծիքով ընտրատեղամասերում պահպանվել են սանիտարահիգիենիկ կանոնները,  իսկ տեղ գտած որոշակի բացթողումները համապատասխան ցուցումների արդյունքում շտկվել են:

Արցախ / Տեղեկատվական շտաբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել