Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մոտակա օրերս նոր սպառազինությունը տեղադրելու ենք մարտական դիրքերում». ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյան

Մարտ 31,2020 18:35

«Պաշտպանության բանակի հատվածում վիճակը այսօրվա դրությամբ սահմանում վերահսկելի է: Թե հրամանատարական անձնակազմի կողմից, թե ժամկետային զինծառայողների կողմից ամեն ինչ արվում է` էլ ավելի զգոնությունը բարձրացնելու, որպեսզի նմանատիպ սադրանքներից զերծ մնանք»,- այսօր՝ մարտի 31-ին, Արցախում, քվեարկությունից հետո,  լրագրողների հետ զրույցում ասաց ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը։

Լրագրողները հետաքրքրվել էին երեկ Տավուշի մարզում հերթական դիվերսիոն փորձից եւ հայ-ադրբեջանական ու ղարաբաղաադրբեջանական սահմաններում իրավիճակից:

Լրագրողները հիշեցրեցին, որ Ջալալ Հարությունյանի պաշտոնավարումը եւ իր նախորդի պաշտոնանկությունը համընկավ բանակում խաղաղ պայմաններում տարեսկզբին գրանցված անհամեմատ շատ դեպքերի հետ, որոնցից մեկն էլ Ստեփանակերտի զորամասերից մեկում (Հայկազովի զորամաս) տարեսկզբին եղած մահվան դեպքն էր եւ հետաքրքրվեցին`ի՞նչ է արվում, որպեսզի խաղաղ պայմաններում բանակում զոհեր չունենանք: «Բոլոր դեպքերի համար հարուցված են քրեական գործեր, իրավապահ մարմիններն աշխատում են այդ ուղղությամբ եւ համոզված եղեք, այն մարդիկ, որոնք հասցրել են նման վիճակի, անկախ պաշտոնից, անկախ աստիճանից, միանշանակ բոլորը պատժվելու են։ Այսօր կան հստակ պլանավորած միջոցառումներ, որոնք որ պետք է կանխարգելիչ լինեն`նման դեպքերից զերծ մնալու համար: Եւ միանշանակ վերահսկողությունը մի քանի անգամ ավելի է բարձրացված»,- պատասխանեց նախարարը` հավելելով որ պահելու է պայմանավորվածությունը եւ ավելի ուշ, այս բոլոր խնդիրների մասին խոսելու է լրագրողների հետ: Այլ մեկնաբանություններից ՊԲ նախարարը զերծ մնաց`ասելով, որ բոլոր դեպքերի վերաբերյալ բանակի ղեկավարությունը պարզաբանումներ տվել է, ինքը հավելյալ ասելիք չունի:

Պատասխանելով հարցին, որ Արցախում ընտրությունների քարոզարշավի ընթացքում մի քանի հայտարարություններ եղան, թե փորձ է արվում բանակը ներքաշել ընտրական գործընթաց, նաեւ ՊԲ-ն այս առիթով հայտարարություն տարածեց, Ջալալ Հարությունյանը ասաց. «Բանակը ներգրավելու մասին ընդհանրապես տեղյակ չեմ: Հակառակը, մարդիկ բողոքում են նրանից, համապատասխան քարոզարշավը, որ իրենք փորձել են իրականացնել, մենք կանխարգելիչ բնույթի աշխատանքներ ենք իրականացրել, դրանից ելնելով են իրենք ինչ-որ կայքերում տեղադրել…»: Անուններ, թե ովքե՞ր են փորձել բանակում քարոզարշավ իրականացնել, նախարարը չհնչեցրեց. «Ոչ մի անուն ես չեմ կարող ասել, դուք բոլորդ լավ գիտեք: Համապատասխան պատասխանն էլ ՊԲ-ի կա`կարող եք բացել` նայել»:

Լրագրողներից մեկի հարցին`կորոնավիրուսը հայկական բանկ է ներթափանցել, ի՞նչ է արվում Արցախյան բանակը վարակի ներթափանցումից պաշտպանելու համար, ՊԲ հրամանատարն ասաց, որ կանխարգելիչ միջոցառումները բանակում ավելի հեշտ է վերահսկել, քան թե քաղաքացիական հիմնարկներում, քանի որ բանակը կառույց է, որտեղ ամեն ինչ դրված է հստակ հիմքերի վրա։ «Ընտրությունների հետ կապված էլ, մենք հանրապետության նախագահի հետ էլ պայմանավորվել էինք, հստակ ժամանակացույց է սահմանվել, ժամկետները նշվել է, ո՞ր ժամին պետք է ժամկետայինների անձնակազմը ընտրություններին մասնակցեն. ապահովվածությունը կա`ձեռնոցներ, դիմակներ եւ արկոգելերը 100 տոկոսով ապահովված է եւ կարելի է ասել, որ հիմնական անձնակազմը շփում չունի»։

Սպառազինության ընդլայնման եւ ՀՀ պաշտպանության նախարարի հետ համագործակցության մասին հարցին էլ Ջալալ Հարությունյանը պատասխանեց, որ համագործակցությունը շատ լավ մակարդակի վրա է եւ անմիջապես Դավիթ Տոնոյանի ցուցումներով են սպառազինության եւ նյութատեխնիկական միջոցների համալրումը կատարվում: «Մենք շահագործում ենք, մարտակարգերում ունենք եւ մոտակա օրերս նոր սպառազինությունը տեղադրելու ենք, ոչ թե հավաքակայանում, այլ մարտական դիրքերում։ Մենք նախապատրաստել ենք թե անձնակազմը, թե սպասարկող անձնակազմը»,- պատասխանեց Ջալալ Հարությունյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031