Լրահոս
Օրվա լրահոսը

Արագ զարգացող աշխարհում կարևոր է պահպանել լեզուն և նպաստել բառապաշարի հարստացմանը. հորդորակ

Մարտ 31,2020 17:51

Արագ զարգացող աշխարհում, որտեղ «սահմանները» շատ մոտ են կամ վերացել են, կարևոր է պահպանել լեզուն և նպաստել բառապաշարի հարստացմանը և բնականոն զարգացմանը։ Խրախուսում ենք օտար բառեր գործածելուց հրաժարվելը և դրանց հայերեն համարժեքներին նախապատվություն տալը։

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։

այացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։

1.ադմինիստրացիավարչակազմ (վարչական անձնակազմ), կառավարչություն 

2.ալպինիզմլեռնագնացություն, լեռնարշավ

3.ալտրուիզմայլասիրություն

4.այսբերգսառցալեռ

5.անալոգիանմանակություն, համաբանություն, համանմանություն

6.անտիպատիահակակրանք

7.անտրոպոլոգմարդաբան

8.ավանտյուրիստ – 1. արկածախնդիր, 2. բախտախնդիր

9.ավտոնոմիաինքնավարություն

10.արմատուրաամրան

11.արշիպելագկղզեխումբ

12.բատալիոնգումարտակ

13.բիբլոգրաֆիամատենագիտություն

14.բիոսֆերակենսոլորտ

15.բուլյոնարգանակ (մսաջուր)

16.գազոն – 1. սիզամարգ, 2. սեզ

17.գլոբալ – 1. համաշխարհային, 2. hամընդհանուր, ընդհանուր, համընդգրկուն, ընդգրկուն

18.դեպրեսիա – 1. (բժշկ.) ընկճվածություն, ընկճախտ, 2. (տնտ.) անկում, լճացում

19.դիսկսկավառակ

20.ինֆոդեմիալրաճարակ

21.կոնտինգենտհամակազմ    

22.միկրոբմանրէ

23.չելենջմարտահրավեր, կոչ, մրցահրավեր

24.պաթոլոգիաախտաբանություն

25.պետիցիա – 1. հանրագիր, 2. խնդրագիր

26.ռեկոմենդացիա – 1. երաշխավորություն, երաշխավորագիր, 2. հանձնարարական, հանձնարարություն, 3. խորհուրդ, առաջարկություն

27.սիմպատիահամակրանք

28.վորքշոփաշխատաժողով

29.քվոտաչափաքանակ, չափաբաժին

30.ֆոկուսնիկաճպարարձեռնածու

Լեզվի կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Նշուած օտար բառերի մեծ մասը վաղուց աչքովս չի ընկել։ Փոխարէնը Փաշինեանն առաւօտից իրիկուն «պացիենտ, պոզիտիվ, պրոբլեմ» ասելով ականջս սղոցել է։ Այն, որ Փաշինեանի հայերէնը չափազանց տհաճ ու Գաւառական է, նորութիւն չէ։
    Մի՞թէ դժուար է այդ մարդուն կողքից թաքուն յուշել, որ մի քիչ հայերէն խօսի։

Պատասխանել