Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդական է, թե ՀՀ ներկա կամ նախկին իշխանություններն ում կարող են սատարել. Դավիթ Իշխանյան

Մարտ 31,2020 17:40

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի ՀՅԴ կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանի կարծիքով, Արցախի ապագան, այդ ապագայի կայունությունն ու խաղաղությունը ինչ-որ տեղ պայմանավորված է ՀՅԴ-ի լիարժեք մասնակցությամբ` ինչ կարգավիճակով էլ լինի կուսակցությունը։ Այս մասին այսօր`մարտի 31-ին քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Իշխանյանը:

Հիշեցնենք, այսօր Արցախի հանրապետությունում նախագահի եւ ԱԺ ընտրություններ են: Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու: Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում է 10 կուսակցություն և 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:

«Եկեք իշխանություն եւ պետություն հասկացությունը տարանջատենք։ Իմ ընկալմամբ դրանք տարբեր են, եթե որեւէ իշխանավոր գործում է պետական մտածելակերպով, ապա երկրորդական է, թե ՀՀ իշխանությունն ո՞ւմ կարող է պաշտպանել։ Հայաստանի պետությունը պիտի որ Արցախի պետության պաշտպանը լինի, ինչը որ կա։ Երկրորդական է, թե իշխանություններն ում կարող են սատարել»,- ասաց Դավիթ Իշխանյանը`պատասխանելով հարցին`իր կարծիքով Արցախի նախագահի թեկնածուներից ո՞ւմ են սատարում Հայաստանի գործող եւ նախկին իշխանավորները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ ԻՇԽԱՆՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031