Ե՞րբ է նախատեսվում գազի գնի վերանայման շուրջ բանակցությունները սկսել եւ արդյոք կլինի՞ գազի գնի վերանայում հարցին ի պատասխան, այսօր կառավարության մամուլի սրահում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ներկայումս տնտեսական բլոկի աշխատանքները համակարգում են վարչապետն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ինքն ավելի շատ զբաղված է պարետի աշխատանքով:
Սակայն պարոն Ավինյանն ասաց. «Այո նախաձեռնվել է մեր կողմից նման բանակցություններ սկսելու ցանկություն, թե ինչ փուլով կամ ընթացակարգով կընթանան այդ բանակցությունները, դրա մասին վաղ է խոսելը, բայց, այնուամենայնիվ, շուկայում նավթի եւ գազի գների տատանումները այս փուլում արդեն իսկ մեզ տալիս են նախնական վերանայման համար բոլոր հիմքերը եւ, կարծում եմ, մեր ռուս գործընկերների հետ այդ քննարկումները մենք շուտով կունենաք»:
Հիշեցնենք, որ երեկ գազի գնի շուրջ բանակցելու մասին խոսել էր նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ