«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարակակիրների թվի եւ կորոնավիրուսի տարածման մասին տվյալները ամեն օր տարբեր աղբյուրներով եք տարածում։
Որոշեք, թե որ աղբյուրն է ամենահարմարը՝ Միասնական տեղեկատվական կենտրոնը, ԱՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջը, Առողջ. նախարարության կամ կառավարության ֆեյսբուքյան էջերը, կառավարության նիստի լայվը, որը կուզեք, բայց դա թող լինի անփոփոխ, վստահելի ու կայուն պաշտոնական աղբյուր։
Պարզապես որոշեք ու հայտարարեք այդ մասին, ու այլեւս մի խճճեք մարդկանց։
Մեր ուզածը ստույգ, ժամանակին ու ամբողջական տեղեկատվությունն է»։
Կարդացեք նաև