ՀՀ կառավարությունը վտանգել է յուրահատուկ կենսաբազմազանության պահպանության համար նախատեսված բնության երեք տարածք` առաջ մղելով 426 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված պլանները: Այս կապակցությամբ նոր բողոք է ներկայացվել «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) քարտուղարություն:
Բողոքում ներկայացված է, թե ինչպես է ՀՀ կառավարությունն անտեսել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում առկա ապացույցները, որոնք մատնանշում էին Էմերալդ բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող թեկնածու երեք տարածքների (ԲՀՀՏ)՝ Ջերմուկի, Գորհայքի և Սևանա լճի բուսական և կենդանական աշխարհների վրա զգալի ազդեցությունները: Էմերալդ ԲՀՀՏ-ն մի կարգավիճակ է, որը շնորհվում է Բեռնի կոնվենցիայի կողմից բնության կարևոր նշանակություն ունեցող տարածքներին:
Ամուլսարի հանքի շինարարությունը մեկնարկել է 2016թ., բայց 2018թ. հունիսից ի վեր շինարարությունը կանգնեցվել է տեղի բնակիչների կողմից հանք տանող ճանապարհները փակելու միջոցով:
Նախագիծը 2009թ. ստացել է 5.8 միլիոն և 2016թ.՝ 10.5 միլիոն կանադական դոլարի ներդրում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից: Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության փուլը 70%-ով ավարտվել է: Նախագծով նախատեսվում է մետաղական հանքաքարի արդյունահանում բացհանքերից և ցիանիդի միջոցով ոսկու կորզում կույտային տարրալվացման հարթակում: Նախագիծն արդեն վնասել է Էմերալդի թեկնածու ԲՀՀՏ-ները՝ աղտոտելով Արփա գետը և կարող է ավելի շատ վնաս հասցնել տեսակներին և բնակմիջավայրերին՝ աղտոտելով այն ջրերը, որոնք թափվում են երեք թեկնածու ԲՀՀՏ: Հանքային ենթակառուցվածքների կառուցումը նաև ոչնչացրել է շրջապատող տարածքները և մեծացրել փոշով աղտոտումը:
Կարդացեք նաև
Անդրեյ Ռալև՝ կենսաբազմազանության անկախ փորձագետ և բողոքը ստորագրող կողմ.«Հանքը նաև կործանիչ ազդեցություն ունի ավելի քան 70 պաշտպանվող կենդանիների, տասնյակ էնդեմիկ բուսատեսակների և Կովկասի ամենամեծ քաղցրահամ ջրային մարմնի՝ Սևանա լճի վրա: Արդյո̉ք նպատակը արդարացնում է միջոցները»:
CEE Bankwatch միջազգային ցանցի ՎԶԵԲ քաղաքականության պատասխանատու Ֆիդանկա ՄըքԳրաթ. «Կենսաբազմազանությունն այժմ ոչնչացնելը և այնուհետև վճարելը այն պաշտպանելու համար ՎԶԵԲ-ի կողմից ռիսկային մոտեցում է: Բանկը պարտավորված է ԵՄ չափորոշիչներով, և ենթադրվում է, որ բանկի ներդրումները պետք է փոխհատուցեն կենսաբազմազանության վրա ազդեցությունը: Բայց իրականում վնաս է պատճառվել Էմերալդ ցանցին և փոխհատուցում պարզապես չկա»:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյան. «Հայաստանի կառավարությունը պետք հաստատի իր կողմնորոշումը եվրոպական արժեքների նկատմամբ և պահպանի այն պարտավորությունները, որոնք ստանձնել է միջազգային կոնվենցիաների շրջանակներում»:
Անդրեյ Ռալև
Ֆիդանկա ՄըքԳրաթ
ՎԶԵԲ քաղաքականության պատասխանատու, CEE Bankwatch միջազգային ցանց
Ինգա Զարաֆյան
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ