Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարեց, որ խստացված սահմանափակումները առնվազն 10 օրով ստիպված են երկարացնել, որպեսզի ինտենսիվ բուժման կարիք ունեցողների քանակն այնքան չշատանա, որ Հայաստանի առողջապահական համակարգը ուղղակի կաթվածահար լինի, եւ մենք այլ երկրների նման ստիպված լինենք փողոցներում, ծառերի տակ մահճակալներ տեղադրել:
«Էլի եմ ասում սիրելի հայրենակիցներ, մի եզրը խուճապի մատնվելն է, մյուս եզրը՝ ընդհանրապես, անլուրջ վերաբերվելը այս իրավիճակին: Ես կոչ եմ անում եւ խնդրում եմ, որպեսզի իսկապես շատ լուրջ վերաբերվենք: Տեսեք, թե այսօր ինչ իրավիճակ ունենք: Մեր այսօրվա դրական ախտորոշված քաղաքացիների մեծ մասը՝ 424 անձ նույնիսկ ջերմություն չունի այս պահին: Բայց մյուս կողմից, 97 անձ, ավելի ճիշտ՝ շուրջ 90-ը թոքաբորբ ունի եւ այս պահին թոքաբորբով հիվանդ մեր քաղաքացիներից 30-ը գտնվում է ծանր վիճակում»,-ասաց վարչապետը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/637410563486456/?notif_id=1585654245825283¬if_t=live_video_explicit
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ