Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեզ ասում եք՝ գիտեք ինչ կա, թուլացեք ու հաճույք ստացեք, չէ՛, չե՛նք թուլանալու, 100%». Արման Աբովյան

Մարտ 31,2020 15:26

Այսօր ԱԺ նիստում կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քվեարկության դրվեց ու տապալվեց:

Մինչ այդ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն իր ելույթում ասաց. «Տպավորություն եք ստեղծում, թե դուք կյանքեր եք փրկում, ընդդիմությունը դեմ է: Կյանքե՞ր եք փրկում, դե այնպես արեք, որ 20 հոգուց ավելի մարդիկ չհավաքվեն, խի՞ չեք կարողանում անել: Բակերում պապիները նարդի են խաղում, ոստիկան չկա, ռեսուրսը չի հերիքում ու մեզ այս պայմաններում ասում եք՝ ընդդիմությունը մանիպուլյացիա է անում: Մեզ ասում եք՝ գիտեք ինչ կա, թուլացեք ու հաճույք ստացեք, չէ՛, չե՛նք թուլանալու, 100%»:

Աբովյանը կասկածում էր՝ իմքայլականները Տիգրան Ավինյանի հետ են հանդիպել, ու գուցե նա ասել է, որ վիճակը շատ վատ է, սա վերջին միջոցն է, ուստի Ռուստամ Բադասյանին հարցրեց. «Պարոն նախարար, սա վերջին միջո՞ցն է, վիճակն այդքան վա՞տ է: Բան գիտեք՝ եկեք ասեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031