Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան կարող եք մուտք գործել սահմանին 10 դոլար վճարելով. թուրքական կայքը Հայաստանը ներկայացրել է որպես զբոսաշրջային ուղղություն. Regionmonitor

Մարտ 31,2020 15:03

Թուրքական կայքերից մեկը ներկայացրել է զբոսաշրջային այն ուղղությունները, ուր կարելի է այցելել այն բանից հետո, երբ կհաղթահարվի կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամը։

Կայքի մասնավորապես ներկայացրել է այն 114 երկրների ցանկը, ուր Թուրքիայի քաղաքացիները կարող են մուտք գործել առանց մուտքի արտոնագրի, կամ մուտքի արտոնագիրը սահմանին գնելու միջոցով։

Ցուցակում տեղ է գտել նաև Հայաստանը, որի մասին թուրքական կայքը գրում է. «Հայաստան կարող եք մուտք գործել սահմանին 10 դոլար վճարելով ու քսանմեկօրյա վիզա գնելով։ Բացի այդ վիզան կարող եք գնել նաև նախապես, էլեկտրոնային տարբերակով։

Կարևոր զգուշացում ունենք. եթե ձեր անձնագրում Հայաստանի մուտքի-ելքի կնիք լինի, չեք կարողանա Ադրբեջան այցելել»։

Regionmonitor

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031