«Արմեն Գրիգորյանը ՀՀ իշխանության մաս է, իշխանությունից զատ՝ չի կարող ինչ որ գործողություններով զբաղվել, նա ընդհանուր քաղաքականության մեջ է, իսկ ՀՀ քաղաքական իշխանությունը որեւէ թեկնածուի չի սատարում»,-Արցախի ընտրատեղամասերից մեկում քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տեղեկություններին, որ վայելում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի սատարումը՝ ասաց Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը:
Նա նշեց. «Լավ հարաբերություններ ունեմ Արմեն Գրիգորյանի հետ, բայց դա չի նշանակում, որ նա իրավունք ունի սատարելու եւ ՀՀ ընդհանուր քաղաքականությունից դուրս քայլեր անելու: Նա նման քայլեր չի անում»:
Լրագրողի հարցին արձագանքելով՝ Մայիլյանը նշեց՝ ինքը սորոսականների հետ կապ չունի. «Ձեր հերոսն այս ընտրություններում կարծես Սորոսն է, ոչ թե թեկնածուները, իսկ եթե լուրջ՝ որեւէ առնչություն չունեմ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի հետ: Մենք գիտենք, թե այդ կեղծ լուրերն ովքեր են տարածում, դուք էլ կրկնում եք: Այդ հիմնադրամն այստեղ չի աշխատել եւ չի աշխատելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Մասիս Մայիլյանի ֆեյսբուքյան էջից