Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի փոքր «սպռավչկա» հատուկ նախարարի ու մնացած մարդկանց համար, ովքեր չեն հասկանում». Լուսինե Բադալյանի սուր արձագանքը՝ Արսեն Թորոսյանին՝ իրեն ծաղրելու համար

Մարտ 31,2020 14:27

ԱԺ նիստում Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն այսօր քննարկվեց ու չընդունվեց:

«Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը թեմայից շեղվելով՝ ասաց. «Այսօր առավոտյան իմ գործընկերները ինձ ցույց տվեցին, որ առողջապահության նախարարը երեկվա իմ հարցազրույցներից մեկի վերնագիրը, որն արդեն մանիպուլացված էր, ծաղրի առարկա է դարձրել ֆեյսբուքում:

Ես ուզում եմ նախարարին ու բոլորին վերահաստատել այն, ինչ երեկ ես ասել եմ ու մի փոքր «սպռավչկա» հատուկ նախարարի ու մնացած մարդկանց համար, ովքեր չեն հասկանում: Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, եւ հետեւաբար մահացածի դիահերձման ժամանակ, քանի որ դիակը չի շնչում, չի հազում եւ չի փռշտում, հետեւաբար վարակը փոխանցվում է մակերեսների հետ շփման միջոցով: Հետեւաբար դիահերձման կանոնները պիտի համապատասխանեն վարակիչ կամ սուր վարակիչ հիվանդություններից մահացած դիահերձման կանոններին»:

Բադալյանն առաջարկում է ֆեյսբուքյան չարաճճիությունների ու վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն՝ ոլորտին վերաբերող հարցազրույցներն ու ելույթները լսել ամբողջությամբ. «Հնարավոր է՝ շատ բան սովորեք: Եթե ես հանկարծ մի օր որոշեմ, պարոն նախարար, ձեր բոլոր սխալները մանիպուլացնել, դնել ֆեյսբուքում քվեարկության կամ էլ այստեղից հայտնել, հետեւանքները, վստահ եմ, ձեզ հաստատ հաճույք չեն պարգեւի»:

Պատգամավորը հորդորեց նախարարին քննադատությանը դիմանալ. «Որեւէ մեկն իրավունք չունի որեւէ նախագծի հետ կապված պատգամավորի ծաղրել: Կարող է ամենաշատը նրա հետ քննարկել ու նրան համոզել: Եթե առողջապահության նախարարը ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, շատ հնարավոր է, որ այսօր մենք չունենայինք այս նախագծերի պարտադիր անհրաժեշտությունը: Հետեւանքները եւ քննարկումները թողնում եմ ձեզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031