ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում անդրադառնալով ԱԳՆ հայտարարությունում «որեւէ ձևով չհրահրված» տերմինն օգտագործելու վերաբերյալ քննարկումներին, ասաց՝ «որեւէ ձեւով չհրահրված» նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որեւէ ձեւով պայմանավորված չեն եղել մյուս կողմի այս կամ այն գործողություններով. «Այս տերմինը լայնորեն կիրառվում է հակամարտային իրավիճակներում: Մենք իրապես զարմացած ենք, որ մեր որոշ փորձառու փորձագետներ իրենց համար այդ տերմինը նոր են բացահայտում:
Միաժամանակ, ափսոսանքով ենք նշում, որ որոշ փորձագետների մոտ ընդունված ռազմաքաղաքական տերմինաբանության ընկալման դժվարությունները ունեն բացառապես ներքաղաքական բնույթ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ