«Այս համապետական ընտրությունները կարեւորագույն քաղաքական իրադարձություն են մեր երկրի կյանքում եւ քայլ՝ Արցախի ժողովրդավարական եւ զարգացող ապագայի համար»,-քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Արցախի պետնախարար, Արցախի նախագահի թեկնածու Գրիգորի Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է ընտրողների ակտիվությանը, նա նշեց. «Յուրաքանչյուրը զգում է իր ներդրման պատասխանատվությունը պետականաշինության այս կարեւոր փուլում: Քվեարկել եմ հանուն զարգացող եւ ժողովրդավարական Արցախի, հանուն ազատ ապագայի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ