ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մարուքյանն առաջարկել է քաղաքական, վարչական, հայեցողական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների (այսպես կոչված «30%-ների») ֆոնդի միջոցները հաջորդ ամսվանից ուղղել կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին։
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաճարակի տարածման հետևանքով ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշները շարունակում են սրընթաց անկում ապրել և, ըստ մասնագետների կանխատեսումների, դեռ ավելի են ընկնելու, միաժամանակ հայտնի չէ, թե հատկապես ընթացիկ տարում որքան կկազմի պետական բյուջեի պակասորդը՝
ա ռ ա ջ ա ր կ ու մ ե մ
Կարդացեք նաև
քաղաքական, վարչական, հայեցողական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների (այսպես կոչված «30%-ների») ֆոնդի միջոցները հաջորդ ամսվանից ուղղել կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն