Շուշիի 7/1 ընտրատարածքում միջադեպ է գրանցվել։
Ընտրողներից մեկը լուսանկարել է քվեաթերթիկները։ Քվեաթերթիկները քվեարկված են եղել «Ազատ հայրենիք» կուսակցության օգտին։ Նշենք, որ «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդը Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն է։
Կարդացեք նաև
Կինը հեռախոսից ջնջել է լուսանկարները։
https://www.facebook.com/luyspress.am/videos/679545092588571/
«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է միջադեպին։ Նա տեղի ունեցածը անվանել է սադրանք. «Շուշիի 7/1 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպը սադրանք է, և որևէ կապ չունի մեր նախընտրական շտաբի աշխատանքների հետ: Պահանջում ենք, որպեսզի այդ մասին վկայող տեսանյութը համապատասխան կերպով քննվի իրավապահ մարմինների կողմից»։
Ավելի ուշ նա հավելել է, որ լուսանկարներ արած կինը նախագահի թեկնածուներից մեկի շտաբի պետի մայրն է:
https://www.facebook.com/poghosyan.vahram/posts/3509063555777473
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ