Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այս ամենը չի ենթադրում հեռախոսային խոսակցության բացահայտում․ կարևոր է բացառապես զանգի կատարման փաստն ու տեղանքը ֆիքսելը. Ռուստամ Բադասյան

Մարտ 31,2020 13:42

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձել է նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ թյուրընկալումներին։ Նախարարը, հետևելով նախօրեին սոցիալական ցանցերում մեր քաղաքացիների կողմից այս Նախագծին վերաբերող քննադատություններին ու մտահոգություններին, արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց իրավունքներին ու ազատություններին, և ուրախալի փաստ համարել այն հանգամանքը, որ քաղաքացիները պատրաստ չեն զիջել որևէ իրավունք և ազատություն, եթե բոլոր դեպքերում պատշաճ բացատրություններ չեն ներկայացվում, թե ինչո՞ւ է անհրաժեշտ թեկուզ համաճարակի հիմքով, թեկուզ արտակարգ դրության ընթացքում այդ իրավունքներն ու ազատությունները սահմանափակել։

Այդ համատեքստում, նախարար Բադասյանը ներկայացրել է, թե ինչի՞ մասին չէ Նախագիծը՝ ընդգծելով, որ այդ սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը։

Արտակարգ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի՛ գործելու։

Քաղաքացիների մասին որևէ նոր տվյալ չի՛ հավաքվելու և չի՛ մշակվելու։ Օպերատորների մոտ առկա տվյալները համատեղվելու են մեկ միասնական բազայում՝ համաճարակի դեմ պայքարելու համար։

Մեկտեղված բոլոր տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո։

Այս ամենը որևէ կերպ չի՛ ենթադրում հեռախոսային խոսակցության բացահայտում․ կարևոր է բացառապես զանգի կատարման փաստն ու տեղանքը ֆիքսելը։

Թեև մեկտեղվելու է օպերատորների մոտ առկա տեղեկատվությունը, այդուհանդերձ, տվյալների մշակումը կարող է իրականացվել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար։ Այսինքն, եթե անձը ռիսկի գոտում չէ, չե՛ն կարող մշակված տվյալների հիման վրա վերլուծություն իրականացնել․ դա կհանգեցնի քրեական պատասխանատվության։

Ռուստամ Բադասյանը նաև բացատրել է, թե ինչո՞ւ է անհրաժեշտ զանգի փաստը և ինչո՞ւ է այս համակարգն արդյունավետ․ «Ենթադրենք վարակակիրը ինտենսիվ շփման մեջ է գտնվել տասը անձի հետ։ Տեղակայման փաստն ուսումնասիրելիս՝ պարզվում է, որ այդ անձերից հինգը նույն վայրում են գտնվել։ Եթե նույն վայրում են գտնվել ու վերջին, օրինակ, տասն օրվա ընթացքում նաև զանգեր են կատարել միմյանց, սա ենթադրում է, որ մեծ է հավանականությունը, որ այդ անձինք շփվել են ու վարակվել են։ Այս պարագայում լրացուցիչ գործողություններ կկատարվեն Կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ անհրաժեշտության դեպքում այդ անձանց մեկուսացնելու համար։ Իսկ մյուս հինգ անձինք, ում հետ վարակակիրը խոսել է և նույն տեղանքում չի գտնվել, այլևս «հետաքրքրություն» չեն ներկայացնի»։

Ամփոփելով խոսքը՝ նախարարը շեշտել է, որ նժարի մի կողմում վրա դրված արժեքներ են՝ կյանքն ու առողջությունը, մյուսին՝ անձանց իրավունքների և ազատությունների համաչափ սահմանափակումը։ «Եթե ես որևէ պահի կասկածեի, որ այս միջոցով հնարավոր չի լինելու փրկել մարդկանց կյանքեր, ապա այս նախագիծը Կառավարությունը հետ կկանչեր»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031