Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական աղետ կլինի. այս առումով Արցախում լեգիտիմ իշխանություն է պետք». Արայիկ Հարությունյան

Մարտ 31,2020 12:48

«Ակտիվություն կա: Մտահոգություն կար, կարող էր պասիվություն նկատվել հանրության կողմից, բայց սա մեր քաղաքացիների բարձր գիտակցության աստիճանի հերթական հիմնավորումն է»,-Արցախի ընտրատեղամասերից մեկում քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա անդրադարձավ նկատառումներին, որ ընտրությունների պատճառով քաղաքացիները մեծ խմբերով կուտակվում են միեւնույն վայրում. «Ես բժիշկ չեմ, բայց եթե մեր առողջապահական համակարգի պատասխանատուները որոշեին, որ հնարավոր չէ պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը, պետք էր հետաձգել: Բայց վստահեցնում եմ, որ այս ամենը հնարավոր է լինելու: Ոչ մեկի չենք ասել, որ տանից դուրս գա: Շնորհակալ ենք բոլորին, որ քաղաքացիական պարտքն են կատարում: Այսօր մեզ ավելի մեծ մարտահրավերներ են սպասվում: Համերաշխություն եմ ցանկանում, որ կարողանանք դիմակայել ոչ միայն համաճարակին, այլեւ սպասվող աղետին՝ տնտեսական աղետին: Այս առումով Արցախում լեգիտիմ իշխանություն պետք է ունենանք, որը ՀՀ իշխանության հետ միասին կարողանալու է իրականացնել կարեւոր առաքելությունը: Շատ ծանր վիճակ է սպասվում աշխարհում: Ոչ թե ճգնաժամ, այլ աղետ է սպասվում, որին պետք է դիմակայենք համախմբված»:

Հիշեցնենք, որ Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա:

Հարցին՝ «որպես թեկնածու ՀՀ իշխանության աջակցությունն ունե՞ք», Հարությունյանը պատասխանեց. «Բոլոր թեկնածուներն էլ ունեն»:

Ինչ վերաբերում է նախագահի մեկ այլ թեկնածու Մասիս Մայիլյանի խոսքերին, որ ընտրվելու դեպքում ինքը հայտարարելու է, որ բոլորի նախագահն է, Հարությունյանն ընդգծեց. «Ես վաղուց հայտարարել եմ, որ Արցախում բոլորն իմ համար հարազատներ ու բարեկամներ են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆԻ/CivilNet

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031