Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կառավարության աջակցությունը նմանեցնում ենք Ֆորտ Բոյարդի պայմաններին, պետք է ինչ արգելանքներ անցնենք, որ այդ գումարը ստանանք». Մարուքյան

Մարտ 31,2020 12:40

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ իրենք դիմել են ԱԺ-ի եւ կառավարության ղեկավարությանը՝ առաջարկելով, որ վերջին 1 տարվա ընթացքում ձեւավորված պարգեւավճարների ֆոնդը ընդհանրապես վերացնեն, որը վերաբերում է 400 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողներին: Այս գումարներն առաջարկվում է ուղղել կառավարության մշակած սոցփաթեթներին ու շրջանակն ընդլայնել: Մարուքյանն ասաց. «Վերջին մեկ տարվա մեջ նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է, 700 հազար էր, դարձել է 1,5 մլն: Խորհրդարանում պատգամավորները 30 տոկոսի չափով պարգեւատրում են ստացել: Ղեկավար կազմի քաղաքական պաշտոնների ֆոնդերն ամբողջությամբ առաջարկել ենք ուղղել սոցիալական նպատակների իրականացմանը»:

Անդրադառնալով կառավարության մշակած սոցփաթեթներին, Մարուքյանն ասաց, որ բազմաթիվ մարդիկ չեն ընդգրկվում այդ շրջանակի մեջ, օրինակ, նրանք, ովքեր գրանցված աշխատող չեն եղել, ովքեր աշխատանքից չեն ազատվել այն ժամանակահատվածում, որը կառավարությունն է նշել. «Օրինակ, «Տեքստիլ» ֆաբրիկան իր աշխատողներին չի ազատել, տուն է ուղարկել՝ հույս ունենալով, որ նորից կարող է աշխատեն: Հիմա ասում են՝ ով ազատել է, նրանց աջակցում ենք: Դուրս է գալիս, որ այս մարդիկ չեն ազատել, լավություն են արել, պահել են մարդկանց ու հիմա այդ աջակցությունը չեն կարողանալու ստանալ»:

Մարուքյանը գրավոր դիմել է վարչապետին ու ԿԲ նախագահին՝ ասելով, որ այն, ինչ արվել է` իրավիճակին համահունչ չէ, մինչեւ մարդը կյանքի նորմալ պայմաններին գա: Կառավարության մշակած 8 սոցփաթեթների մասին խոսելով՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Նոր քաղաքացի էր զանգել, ասում է՝ դա նմանեցնում ենք Ֆորտ Բոյարդի պայմաններին, պետք է ինչ արգելանքներ անցնենք, որ այդ գումարը ստանանք»:

Կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ձեռնարկած քայլերի մասին խոսելով՝ Մարուքյանն ասաց, որ արդեն 3000-ից ավելի վարչական արձանագրություն կա կազմvած, բայց չի կարծում, որ այս սոցիալապես նեղ պայմաններում պետք է մարդկանց տուգանեն, ըստ նրա, զգուշացնել է պետք մարդկանց, որ գնան տուն:

Մարուքյանը նաեւ ասաց, որ երեկ ինքը զանգ է ստացել Վանաձորի կարի արտադրամասերից մեկից, որի հաշիվների վրա արգելանք է դրվել շատ փոքր գումարի պատճառով եւ 80 հազար դրամ էլ էլեկտրոէներգիայի վարձ ունեն վճարելու. «Մի քանի մլն դրամի արգելանք է: Քանի որ ՊԵԿ-ը արգելանք է դրել, նրանք չեն կարողանում վճարել էլեկտրաէներգիայի վարձը ու հոսանքն անջատել են: Մարդիկ ասում են՝ պահակի խնդիր ունենք, կգան գողություն կանեն գործարանից, ո՞նց անենք: Պետությունը պետք է քայլեր անի ե՛ւ հարկային արձակուրդների առումով, ե՛ւ բանկային վարկերի առումով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031