Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե վիճակը սրվել է, թող ասեն, ինչումն է այս սրացումը ու ինչի համար են այսպես համառորեն այս օրինագիծը փորձում ընդունել». Արման Աբովյան

Մարտ 31,2020 12:07

«Եթե իշխանությունները գնում են այսպիսի սահմանափակումների, ապա պետք է հստակ, պարզ բացատրություն տրվի, թե ինչի համար: Նախարար Բադասյանը երկրորդ ընթերցումից առաջ ներկայացնում էր փոփոխությունները, ըստ էության, թեթեւ, կոսմետիկ փոփոխություններ էին ու ասաց, որ միջազգային պրակտիկայում սա վերջին քայլն է, երբ վիճակը այնքան սրվում է, որ պետք են վճռական քայլեր կատարել: Եթե վիճակը սրվել է, թող ասեն, ինչումն է այս սրացումը ու ինչի համար են այսպես համառորեն այս օրինագիծը փորձում ընդունել»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ խոսելով կառավարության բերած՝ մարդու հեռախոսազանգերին հետեւելու նախագծի մասին:

Աբովյանն ասաց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվում, դեմ են: Նախագծի փոփոխություններն էլ չեն գոհացնում:

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ ասաց, որ մարդու իրավունքների սահմանափակմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությունն այս ռեժիմով ԱԺ բերելը նույնպես անընդունելի է. «Սա մեզ համար բացարձակ անընդունելի օրենսդրական նախաձեռնություն է, մարդու անձնական կյանք ներխուժելու ցցուն օրենսդրական նախաձեռնություն է: Իշխանության մեր գործընկերները Կորեայի օրինակն էին մատնանշում, սակայն երբ այս օրինագիծն այնտեղ կյանքի էր կոչվում, կորոնավիրուսով վարակվածների, թեստավորվածների քանակը ընդամենը 30 էր ու միգուցե գործելաոճը որդեգրելով՝ իրատեսական էր արդյունքի հասնել, բայց մեզ մոտ, երբ արդեն շուրջ 500 վարակված կա, անիմաստ է»:

Արման Աբովյանն ասաց, որ տվյալների ոչնչացման ժամկետն էլ է կասկածելի: Առաջարկ է եղել, որ այդ տվյալները պահվեն 3 օր, մեկ շաբաթ, բայց իշխանություններն ասում են՝ մեկ ամիս. «Ինչի՞ համար մեկ ամիս: Եթե նույնիսկ երբ մարդը վարակվում է 14 օր է անցնում, մի բան էլ դրանից երկու անգամ ավելի՞: Հետո պարտադիր պետք է տվյալներ հավաքագրվեն այն մարդկանց, ովքեր թեստավորվել են ու ունեն հիվանդություններ, ամբողջ հանրապետությունը կասկածի տակ է, որ ինքը վարակված է: Լղոզված, անհասկանալի դրույթներ կան, օրինակ, ախտանիշներ ունեցողը, կասկածը: Հիմա մարդը փողոցում հազաց, ի՞նչ պարտավոր են տվյալները վերցնե՞ն: Սա օրենք է ու մենք պետք է դիտարկենք բոլոր տարբերակները: Կան հարցեր ու չփարատվեցին ու ամենակարեւոր հարցը՝ ինչի՞ հիմա: Ասում են՝ մարդկանց կյանքի հետ կապված, կներեք, հազար ձեւի մեխանիզմ կա բացահայտել այդ շրջանակը՝ չներխուժելով մարդու անձնական կյանքի տիրույթ ու շատ արագ: Մենք այս հարցերի պատասխանը չունենք ու մեր դիրքորոշումն ավելի քան հիմնավորված է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031