ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը եւ Հրաչյա Հակոբյանը, որոնք դիտորդական առաքելությամբ այսօր գտնվում են Արցախում, ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձան նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքին՝ տեղեկացնելով, որ Ստեփանակերտում այցելել են 5 ընտրատեղամասեր:
«Ասենք այն, ինչն անհանգստացնում էր մեր քաղաքացիներին: Բոլոր տեղամասերում դռների մոտ դրված են ձեռնոցներ, դիմակներ եւ ախտահանիչ նյութեր: Նաեւ մեկանգամյա օգտագործման գրիչներ են տրվում ընտրողներին, իսկ ոստիկանները չեն թողնում, որպեսզի 3-ից ավելի մարդ միաժամանակ մտնի տեղամաս: Փաստացի, տեղամասերի դիմաց հերթեր են, մեծ ակտիվություն կա: Կան տեղամասեր, որտեղ ընտրողների 15%-ն արդեն ընտրել է: Առհասարակ, մեծ թվով մարդիկ են տեղամասեր գնում, իսկ անվտանգության կանոնները պահպանված են»,-հայտնեց Արմեն Փամբուխչյանը:
Հրաչյա Հակոբյանն էլ նշեց, որ մարդիկ բարձր տրամադրություն ունեն: Արմեն Փամբուխչյանը հավելեց, որ արտառոց խախտումներ տեղամասերում չեն արձանագրվել:
https://www.facebook.com/armen.pambukhchyan/videos/2824404784314220/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ