Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Պետք է րո­պե ա­ռաջ վերջ տալ ար­հես­տա­կան այս ներ­կա­յաց­մանն ու լծ­վել պե­տու­թյու­նը շե­նաց­նե­լու գոր­ծին. «Իրատես»

Մարտ 31,2020 11:36

Չգի­տեմ՝ Հա­յաս­տա­նում ի­րա­կա­նում քա­նի մարդ է ան­սա­ցել իշ­խա­նու­թյան կամ պա­րե­տի կոչ-հոր­դո­րին ու մնա­ցել տա­նը, բայց որ հա­սա­րա­կու­թյան մե­ծա­մաս­նու­թյու­նը լուրջ չի վե­րա­բեր­վում «կա­րան­տին» կոչ­վող երևույ­թին, ան­վի­ճե­լի փաստ է: Բա­կե­րում մի­ջին ու տա­րեց տա­րի­քի տղա­մար­դիկ շա­րու­նա­կում են նար­դի խա­ղալ, ե­րի­տա­սարդ­ներն ի­րար կող­քի կանգ­նած արևա­ծաղ­կի սերմ են ու­տում ու թղ­թա­խաղ խա­ղում, իսկ խա­նութ­նե­րում ի­րար գլ­խի հա­վաք­ված բազ­մու­թյու­նը կար­ծես ա­պո­կա­լիպ­սի­սի մա­սին է գու­ժում: Չնա­յած, կար­ծում եմ, որ այդ ա­մե­նը բնա­կան է, քան­զի սո­ցիա­լա­կա­նու­թյա­նը սո­վոր մար­դուն տա­նը փա­կե­լու միայն մեկ ձև կա՝ ե­թե պա­րե­տա­յին ժամ է:

Թեև պա­րե­տը ո­րո­շել է, որ տնից պետք է դուրս գալ միայն խիստ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, դուրս գա­լիս էլ հա­տուկ նմու­շի լրաց­րած ձևա­թուղթ ու անձ­նա­գիր ու­նե­նալ, բայց հս­տակ չէ՝ փաս­տաթղ­թե­րի առ­կա­յու­թյունն ինչ է տա­լու պե­տու­թյա­նը: Օ­րերս հա­մա­ցան­ցում տե­սա­նյութ տա­րած­վեց, թե ինչ­պես են ոս­տի­կան­նե­րը տու­գա­նում ձևա­թուղթ չու­նե­ցող մար­դուն, բայց դրան զու­գա­հեռ, օ­րի­նակ, մեր բա­կի տա­ղա­վա­րում ի­րար կող­քի նս­տած մար­դիկ հի­մա էլ շա­րու­նա­կում են քն­նար­կել կո­րո­նա­վի­րու­սի վտան­գա­վո­րու­թյան հար­ցը:

Ըստ երևույ­թին՝ սա կա­րան­տին է հայ­կա­կան ձևով: Պետք է րո­պե ա­ռաջ վերջ տալ ար­հես­տա­կան այս ներ­կա­յաց­մանն ու լծ­վել պե­տու­թյու­նը շե­նաց­նե­լու գոր­ծին: Կա՛մ պա­րե­տա­յին ժամ սահ­մա­նել ու տնից դուրս գա­լը պատ­ժել օ­րեն­քով, կա՛մ վե­րաց­նել ա­մեն տե­սա­կի ար­գելք ու կյան­քը շա­րու­նա­կել բնա­կա­նոն հու­նով:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031