Արցախում այսօր տեղի են ունենում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Ինչպես հայտարարեց Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, ընտրական իրավունք ունի 103 663 քաղաքացի:
«Ձեւավորվել են 282 ընտրատեղամասեր: Ժամը 8-ին բացվել են բոլոր տեղամասերը: ՔԿՀ-ում քվեարկությունը սկսվելու է 11-ից»,-հայտնեց Արցախի ԿԸՀ նախագահը:
Նա հավելեց. «Բոլորիդ կոչ եմ անում ակտիվ մասնակցել ընտրություններին, կատարել քաղաքացիական պարտքը՝ առողջ, անվտանգ եւ խաղաղ պայմաններում»:
https://www.youtube.com/watch?v=Kx192PbPqZI&list=PLKrGQSaVb_qGwURKviGsukUImkTXt-0Xx&index=2&t=0s
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից