Արցախի նախագահի թեկնածու Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախի ամեն նախագահ՝ հեռանալով իշխանությունից, Արցախի պատմության, ժողովրդի հիշողության մեջ ամրագրվում է իր նկարագրի, մարդկային հատկությունների ամենավառ գծով:
Բակո Սահակյանը վաստակել է «բարի, ժողովրդական մարդու» համբավը:
Նրա մասին խոսելիս արցախցիները, անկախ բոլոր դժգոհություններից ու խնդիրներից, կարճ են բնութագրում՝ բայց լյավ մարթա:
Կարդացեք նաև
Համոզված եմ, որ Բակո Սահակյանը նաև առաջինը կլինի իրեն նախորդողների շարքում, որ պաշտոնը թողնելուց հետո չի հեռանա Արցախից …
Շնորհակալություն՝ բոլոր ձեռքբերումների համար՝ լավ Մարդ: