Լրահոս
Օրվա լրահոսը

Համավարակի ժամանակ ազգային փոքրամասնությունները պետք է տեղեկատվության հասանելիություն ունենան իրենց մայրենի լեզուներով

Մարտ 31,2020 09:42

Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեն հայտարարություն է տարածել՝ ընդգծելով COVID19 համավարակի ժամանակ առցանց ուսուցման ապահովման կարևորությունն ազգային փոքրամասնությունների համայնքների աշակերտների համար, ինչպես նաև կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը իրենց մայրենի լեզուներով:

Նշենք, որ Հայաստանը 2002 թվականից միացել է Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական խարտիային, այստեղ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներն են` ասորերենը, հունարենը, քրդերենը, ռուսերենը և եզդիերենը։

«Աշխարհի բազում երկրներ, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունները, բախվել են աննախադեպ համավարակի, այսպես կոչված կորոնավիրուսի կամ COVID-19-ի հետ: Մի քանի շաբաթ է, ինչ կառավարությունները ներդնում են միջոցառումների լայն շրջանակ՝ սկսած հիգիենայի կանոններից մինչև մասնակի կամ ամբողջական սահմանափակումներ:

Ողջունելով ձեռնարկած միջոցառումները՝ պետք է նշել, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, հրահանգները, ուղեցույցները պարբերաբար չեն հրապարակվում տվյալ երկրում պետական լեզվից բացի այլ լեզուներով: Դա վերաբերում է նաև համապատասխան երկրներում տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներին»,-ասվում է հայտարարության մեջ:

Փորձագետների կոմիտեն հորդորում է իշխանություններին չմոռանալ, որ ազգային փոքրամասնություններն իրենց հասարակությունների լիարժեք անդամ են, ուստի պետք է համավարակի վերաբերյալ տեղեկատվությունը լիարժեք հասանելի լինի նաև նրանց:

«Բացի այդ մի շարք երկրներ անցել են առցանց ուսուցման: Շատ դեպքերում ուսուցումը սահմանափակվում է միայն պետական լեզվով է և հաշվի չի առնվում այն աշակերտների կարիքները, որոնք կրթություն են ստանում տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով: Նման մոտեցումը հակասում է ոչ միայն խարտիայով ստանձնած պարտավորություններին, այլ նաև խտրական վերաբերմունք է»,-ասվում է հայտարարության մեջ:

 

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031