Գրոսմայստեր Լևոն Արոնյանը քիչ առաջ Թվիթերում կիսվել է իր կնոջ՝ Արիաննե Կաոլիի մահվան բոթով։
«Խոսքեր չունեմ արտահայտելու վիշտը իմ կնոջ՝ Արիաննեի մահվան կապակցությամբ։ Նա խելացի, աշխատասեր, ուրախ անձնավորություն էր, որ գեղեցիկ կյանք ապրեց …
Ես սիրում եմ քեզ, սիրելիս, հանգիստ քնիր»։
Հիշեցնենք՝ Արիաննե Կաոլին ավտովթարի էր ենթարկվել մարտի 15-ին Երևանում։ Իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը։ Այդ պահին Լևոն Արոնյանը գտնվել է Իսպանիայում, սակայն նրան հաջողվել էր վերադառնալ Հայաստան։
Կարդացեք նաև
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել, քանի որ թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։
Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։
Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։
https://www.facebook.com/AlisaStudio.am/videos/876514726094821/UzpfSTI4Njc3ODgxMTMzOTE4ODozMzk0MjgyMjkwNTg4ODA5/
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
I have no words to express the grievance over my wife Arianne's death. She was intelligent , hard working and joyous person that lived a beautiful life...
— Levon Aronian (@LevAronian) March 30, 2020
I love you honeybun, sleep tight....