Նիդերլանդների Սինգեր Լարեն թանգարանից գողացել են Վինսենթ վան Գոգի կտավը: Այս մասին հաղորդում է Independent-ը՝ վկայակոչելով թանգարանի աշխատակիցներին:
Տեղեկատվության համաձայն՝ գողերը թանգարան են ներխուժել կիրակի գիշերը և գողացել են «Գարնանային պարտեզ» խորագրով կտավը, թանգարանի մյուս նմուշներին որևէ վնաս չի հասցվել, դրանք բոլորն իրենց տեղում են: Գողացված կտավը վան Գոգը նկարել է 1884թ. Նյուենենի պարտեզներից մեկում:
«Ցնցված ենք այս լուրից: Հետաքննություն է ընթանում, ուստի ավել բան չենք կարող ասել»,-նշել է թանգարանի գլխավոր տնօրեն Էվերտ վան Օսը։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ