Այսօր կառավարության մամուլի սրահում հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ չե՞ն քննարկում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ նոր դրամ տպելու եւ մետաղադրամների օգտագործումը կրճատելու առաջարկը: Ի պատասխան, Մհեր Գրիգորյանն ասաց.
«Հարցը հետեւյալն է՝ թե ինչքան ինտենսիվ կանխիկի շրջանառությունը մենք կկարողանանք սարքել անկանխիկ, այլ ոչ թե կանխիկ գործիքը փոխարինել, այլ, ավելի անվտանգ կանխիկ գործիքով: Մեզ մոտ, ըստ էության, կոնցեպտուալ հավանության արժանացել է կանխիկի կրճատման մասին օրենքի նախագիծը, որը ես կարծում եմ, շատ արագ տեմպերով պետք է դնենք ուժի մեջ, որովհետեւ խնդիրը ավելի շատ, ավելի մեծ պոտենցիալ ունի թե՛ ենթակառուցվածքային թե՛ անելիքների: Մենք ունեք կանխիկ շրջանառությունը կրճատելու դեպի անկանխիկ շրջանառություն, բայց եթե իրադրությունները զարգանան այնպես, որ կանխիկ շրջանառության կրճատման այդ տեմպը բավարար չլինի եւ կանխիկ շրջանառությունը դառնա վտանգ, այդ պարագայում, կարծում եմ, Կենտրոնական բանկը մտածելու բան կունենա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ