Ինչպես գիտենք, արդեն մեկ շաբաթից ավել է, որ մեկնարկել է Ucom ընկերության և ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ հեռավար դասերը։
Ուրախությամբ հայտնում ենք, որ հեռավար ուսուցումը արդեն հասանելի է Հայաստանի ողջ տարածքում Ucom-ի uMediaroom բջջային հավելվածի միջոցով։
Այսօրվանից բջջային հավելվածի հեռուստաալիքների ցանկում ավելացել են 12 հեռուստաալիքներ՝ յուրաքանչյուր դասարանի համար առանձին ալիք, որոնցով հեռարձակվում են ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստվող հեռավար դասընթացները։ Առարկայի անվանումը, ինչպես նաև դասարանը նշված է տեսանյութի վերնագրում: Դասերը հեռարձակվում են live ռեժիմով, օգտվողները կարող են մինչև 3 օր ժամանակահատվածով օգտագործել Catch Up հնարավորությունը և դիտել հաղորդումները օրվա հարմար ժամին։
Նշենք, որ Ucom շարժական հեռախոսակապի բոլոր բաժանորդները uMediaroom հավելվածի միջոցով տեսանյութեր դիտելիս չեն վճարում ծախսված ինտերնետ ծավալի համար, այսինքն` կարող են դիտել հաղորդումները ցանկացած վայրում:
Կարդացեք նաև
Ucom Universal և uMix փաթեթների բաժանորդները կարող են դիտել uMediaroom-ը առանց ամսավճարի, մյուս բոլոր՝ այդ թվում այլ օպերատորների բաժանորդները կարող են ներբեռնել uMediaroom հավելվածը Google Play-ից և App Store-ից և մեկ ամիս դիտել ալիքները անվճար։
Նույն տեսանյութերը տեղադրվում են Ucom-ի uTV-ի տեսավարձույթի (VoD) «Հեռավար ուսուցում» բաժնում՝ դասակարգված ըստ դասարանի, ամսաթվի և առարկայի:
«Ucom ընկերությունը իր գործունեության ամբողջ ընթացքում միշտ կարևորել է որակյալ կրթության հասանելիության ապահովումը ՀՀ բոլոր մարզերում, որը հավասար զարգացման հնարավորություն է տալիս աճող սերնդին։ Այդ է պատճառը, որ արտակարգ դրության իրավիճակում մեր մասնագետները անընդհատ փորձում են հեռավար կրթության առավել ընդգրկուն լուծումներ առաջարկել մեր երկրի բոլոր քաղաքացիների համար, – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«Յուքոմ» ՓԲԸ