Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում իրականացվել է 65446 թեստ, հաստատվել՝ կորոնավիրուսով վարակման 9217 դեպք. Ermenihaber

Մարտ 30,2020 18:09

Թուրքիայում մարտի 29-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 131-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 9․982 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1.815 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 23 դեպք։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում ընդհանուր առմամբ իրականացվել է 65․446 թեստ, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 9․217 և մահվան 131 դեպք: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 105 մարդ։ 568 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր։

Ermenihaber / dha.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031