Լրահոս
Օրվա լրահոսը

Չգրանցված աշխատողներին աջակցելու լուծումներ կառավարությունն առայժմ չի գտել

Մարտ 30,2020 17:45

«Դա, իհարկե, շատ ակտուալ, բայց միեւնույն ժամանակ շատ պրոբլեմատիկ հարց է, որովհետեւ մենք, սկսած մարտի 13–ից, երբ սկսվեցին աջակցության միջոցառումների ինտենսիվ քննարկումները, գրեթե ամեն օր այդ խնդիրը քննարկում ենք»,-ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ չգրանցված աշխատողներին կառավարությունն աջակցելո՞ւ է: Փոխվարչապետն այսօր հարցերին պատասխանեց կառավարության մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում:

Մհեր Գրիգորյանի խոսքով, ամեն անգամ այս հարցը քննարկելիս բախվում են նույնականացման մեծ խնդրին. «Չգրանցված աշխատատեղեր՝ մշտական կամ ժամանակավոր, որեւէ նույնականացման տարբերակ չունենք: Պետությունն, ուղղակի, չի տեսնում այդ մարդկանց որպեսզի թիրախային ճիշտ եւ նպատակային օժանդակության գործիք մշակի, իսկ կիրառել նույն ձեւակերպված աշխատակցի գործիքը չձեւակերպված աշխատակցի նկատմամբ, ուղղակի անհնարին է, որովհետեւ մենք կունենաք անկանխատեսելի եւ անհաշվելի անկառավարելի մի ընթացք, որն ուղղակի չի կարելի անել եւ չեմ կարծում, որ անենք: Մենք կգտնենք տարբերակներ, բայց պետք է ընտրություն կատարենք»:

Փոխվարչապետի խոսքով՝ եթե կատարեն նույնականացման օպտիմալ տարբերակը, որը հնարավորություն է տալիս իրոք գտնել աշխատող մարդու, այլ ոչ թե աշխատող՝ ոչ ֆորմալ չձեւակերպված, օժանդակության գործիքը սիմետրիկ կկիրառվի, բայց դրա համար, ըստ Մհեր Գրիգորյանի, պետք է գտնել ճիշտ տարբերակ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031