Բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի 71-ամյա արքայազն Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով արքայազնի պաշտոնական ներկայացուցչին, բրիտանական գահի ժառանգորդն իրեն լավ է զգում:
Արքայազնի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել մարտի 25-ին:
Արքայազն Չարլզի կինը՝ Կամիլա Պարկեր-Բոուլզը, որի մոտ կորոնավիրուս չէր հաստատվել, ևս ինքնամեկուսացման մեջ էր:
Տեղեկության համաձայն՝ արքայազնը ինքնամեկուսացումից դուրս գալու որոշում է կայացրել բժիշկների հետ խորհրդակցելուց հետո:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ