Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիների գտնվելու վայրի եւ զանգերի տվյալները «հավաքագրող» օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

Մարտ 30,2020 16:22

ԱԺ-ում այսօր քվեարկության դրվեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով քաղաքացիների մասին տեղեկությունները՝ գտնվելու վայրը, հեռախոսային շփում ունեցած անձանց շրջանակը, բժշկական գաղտնիք համարվող տվյալները մեկ առցանց հարթակում հավաքագրելուն եւ այդ կերպ կոնտակտավորների շրջանակն օպերատիվ կերպով պարզելուն առնչվող օրենսդրական փաթեթը, որը սահմանում է՝ առցանց միասնական հարթակում ֆիքսվում է, թե անձը որ հեռախոսահամարին է զանգել եւ որ հեռախոսահամարից է զանգ ստացել, որտեղ է գտնվել:

Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շեշտեց. «Նախագիծը հեռախոսազանգերի եւ հաղորդագրությունների բովանդակության հսկողություն չի ենթադրում: Նախագիծն ամբողջությամբ հարցը չի լուծում, եւ աշխարհում չկա այդպիսի մեկ գործիք: Սա պարզապես օգնում է պարետատանը: «Իմ քայլը», լսելով գործընկերների դիտարկումները, առաջարկներ կներկայացնի կառավարությանը՝ հետագայում տվյալներն ամբողջությամբ ոչնչացնելու եւ վերահսկողության լրացուցիչ գործիքներ ունենալու առնչությամբ: Հիմա «կողմ» կքվեարկենք»:

Անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ նշեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը լուրջ վերապահումներ ունի այս նախագծի վերաբերյալ. «Շատ հարցեր անպատասխան են, ես դեմ եմ քվեարկելու»:

Օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը «կողմ» քվեարկեց 57, «դեմ»՝ 24 եւ «ձեռնպահ»՝ 1 պատգամավոր:

Կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց դիահերձումը բացառող օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունմանն էլ «կողմ» քվեարկեց 66, «դեմ»՝ 16 եւ «ձեռնպահ»՝ 2 պատգամավոր:

Մեկ այլ օրինագիծ էլ, որը բաժնետերերին հնարավորություն է տալիս առցանց ժողովներ եւ քվեարկություններ կազմակերպել, ընդունվեց միաձայն:

Նշյալ երեք նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը եւ քվեարկությունը տեղի կունենան վաղը՝ 11:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031