«Մեծապես գնահատում ենք դիտորդական առաքելություն իրականացնող մեր գործընկերների կատարած աշխատանքը, առողջ, մրցակցային ընտրական գործընթաց իրականացնելու առումով նրանց օբյեկտիվ կարծիքները, սակայն, որեւէ ձեւով պարտավորվածություն չկա`պայմանական դիտորդական կազմերի, թող կոպիտ չհնչի, անհրաժեշտ մինիմումի առումով»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Արցախի հանրապետության ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը`պատասխանելով հարցին, արդյոք վաղը`մարտի 31-ին կայանալիք ընտրությունները չեն ստվերվում`միջազգային դիտորդների չմասնակցելու արդյունքում:
«Ողջունելի եւ ցանկալի է, որ դիտորդները շատ լինեն: Այս անգամ էլ յուրաքանչյուր տեղամաս ապահովված կլինի ամենաքիչը երեք դիտորդով: Ես չեմ ցանկանում նվազեցնել ոչ տեղական, ոչ էլ հայաստանյան դիտորդների դերակատարումը: Նրանց ներկայացվածությունը լեգիտիմության աստիճանը բարձրացնող է»,- ասաց տիկին Արզումանյանը` հավելելով, որ վերջին`2019-ի սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ 324 դիտորդ է եղել, հիմա ընտրությունները դիտարկելու են 961 դիտորդ: «Եթե սրան ավելացնենք նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությունը, ապա լեգիտիմության հարց չի կարող ծագել»,- ասաց բանախոսը:
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ նախնական արդյունքները կհրապարակվեն մինչեւ ապրիլի 1-ը, ժամը 20.00-ն:
https://www.facebook.com/cecnkr.am/videos/2582905208651679/UzpfSTkwODYzMDM0MjQ5NzA0NDozNTQyMjE0OTAyNDcxODk1/
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ